Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը

© Sputnik / Asatur YesayantsНовые пассажирские вагоны российского производства, прибывшие в Еревaн
Новые пассажирские вагоны российского производства, прибывшие в Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Южно-Кавказская железнодорожная компания возобновляет работу междугородных скоростных электропоездов Ереван-Гюмри-Ереван-Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

«Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/:

Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:

90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում

Լրահոս
0