Գիշերը ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը

© Sputnik / Кирилл Каллиников /  / Անցնել մեդիապահոցРабота вневедомственной охраны московской полиции
Работа вневедомственной охраны московской полиции - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Գիշերը ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

«Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը»,–գրել է պաշտպանը։
Նա նշել է, որ Ռուբեն Խլղաթյանի պաշտպանությամբ կզբաղվեն ինքը և Արսեն Սարդարյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Լրահոս
0