00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ի հզորությունը արդիականացման արդյունքում աճել է 15 տոկոսով․ ՌԴ դեսպան

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաժանորդագրվել
Երևանի և Մոսկվայի համագործակցությունը նոր ԱԷԿ-ի ստեղծման հարցում բացառված չէ, «Ռոսատոմը» հետաքրքիր նախնական մշակումներ ունի, օրինակ՝ ոչ մեծ հզորության ատոմային մոդուլների ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մեծամորի ատոմակայանի հզորությունը արդիականացման արդյունքում ավելացել է 15 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Ինչպես նշել է դիվանագետը, հայկական ԱԷԿ-ն այսօր հուսալիորեն էներգառեսուրսներով է ապահովում երկրի տնտեսության պահանջները, անփոխարինելի է դրա դերը բնակչության համար էներգատարիֆները համեմատաբար ցածր մակարդակում պահպանելու գործում: Պետք չէ մոռանալ նաև մի քանի հազար լավ վարձատրվող աշխատատեղերի մասին։

Այդ պատճառով, չնայած համավարակի և անցյալ տարի Հայաստանում ռազմական դրության հաստատման հետ կապված դժվարություններին, կայանի արդիականացման պլանային խնդիրների իրականացումը եղել և մնում է էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության գլխավոր առաջնահերթություններից մեկը:

«Այս տարի իրականացվում է աշխատանքի առանցքային փուլը՝ ռեակտորի պատյանի թրծումն ու վթարային պաշտպանության համակարգի արդիականացումը։ Սա կարևորագույն աշխատանք է ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման առումով։ Ինչ վերաբերում է կայանի շահագործմանը մինչև 2026 թվականը, ապա դրա համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը կատարված է։ Այն, ինչ արվում է հիմա, արդեն հեռանկարի համար է»,-ասաց Կոպիրկինը։

Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ

Բացի այդ, ավելի ժամանակակից սարքավորումների գործարկման հաշվին, մինչև 2026 թ․-ը ԱԷԿ-ի հուսալի շահագործման երաշխիքներ են ստացվել։

Առաջին փուլի հաջողությունը թույլ տվեց առաջ շարժվել և ձեռնամուխ լինել ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման կրկնակի երկարաձգման հայեցակարգի մշակմանը։ Հայ մասնագետները, ինչպես նշեց դիվանագետը, անցյալ տարի ընդունված Էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն, 2034 թվականի հորիզոններից այն կողմ են նայում: Ռուսաստանն իր կողմից չի հերքում կայանի շահագործման ժամկետը երկարացնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է այս նախագծի իրականացման շրջանակներում ռուս եւ չեխ մասնագետների համագործակցությանը, ապա կարելի է նկատել տարբերությունը բուն Չեխիայում տեղի ունեցող իրավիճակից, որտեղ «Ռոսատոմը» հեռացվել է ԱԷԿ-ի արդիականացման տենդերից:

«Այստեղ, որքան ինձ հայտնի է, չեխ մասնագետները մրցութային հիմունքներով վերջին տարիներին մի շարք մրցույթներ են շահել ինչ-որ ուղղություններով։ Արդիականացման ողջ ծավալի համար պատասխանատու է ռուսական ընկերությունը, բայց, որքան ես հասկանում եմ, չեխ մասնագետները բարեխղճորեն են կատարում պարտավորությունները։ Նրանց հանդեպ բողոքների մասին ինձ հայտնի չէ»,-նշեց դիվանագետը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

«Խաղաղ ատոմի» ոլորտում Ռուսաստանի, Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը վաղեմի պատմություն ունի՝ սկսած խորհրդային տարիներից։ Այն ժամանակ լավագույն ռուս, հայ և չեխ մասնագետները միասին էին բացում Հայաստանի համար նոր՝ միջուկային էներգետիկայի դարաշրջանի դռները։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ներդրումների միջոցով նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորությանը, ապա, ըստ Կոպիրկինի, այդ մասին խոսելն առայժմ վաղաժամ է:

«Ես չեմ բացառում, որ կարող են փոխգործակցության նոր թեմաներ առաջանալ, առավել ևս, որ «Ռոսատոմը» հետաքրքիր մշակումներ ունի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ոչ մեծ հզորության ատոմային մոդուլների ոլորտում»,-նշեց դեսպանը։

Նրա խոսքով՝ դա երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություն է։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում, այն արտադրում է հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը:

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

Լրահոս
0