00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպես է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ

© Sputnik / Asatur YesayantsПанарама села Кут Гегаркуниксой области
Панарама села Кут Гегаркуниксой области - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաժանորդագրվել
Հեռավորությունը գյուղից մինչև մոտակա ադրբեջանական դիրքեր մի քանի կիլոմետր է, բայց գյուղն իր կյանքով է ապրում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը գրեթե ադրբեջանական զորքերի քթի տակ է հայտնվել։ Այն բանից հետո, երբ մայիսի 12-ին հակառակորդն իր դիրքերն առաջ տվեց գյուղի ուղղությամբ և ներխուժեց Հայաստանի տարածք, Կութը հայտնվեց ուղղակի նշանառության տակ։ Ադրբեջանական ԶՈւ-ն տեղակայվել է գյուղի մոտակա լեռան գագաթին։

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանական ԶՈւ-ն տեղակայվել է Կութ գյուղի մոտակա լեռան գագաթին
Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպես է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Ադրբեջանական ԶՈւ-ն տեղակայվել է Կութ գյուղի մոտակա լեռան գագաթին

Գյուղապետարանի շենքից մինչև գագաթ հեռավորությունն ուղիղ գծով մոտ 6 կմ է։ Ընդ որում, հարկ է նշել, որ նույն բարձունքում դիրքավորված են նաև հայ զինծառայողները՝ հակառակորդի դիրքերից բառացիորեն 30-40 մետր հեռավորության վրա։

Պաշտպանության նախարարության կազմակերպած մամուլի տուրի շրջանակում գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը լրագրողներին ասաց, որ վերջին դեպքերից հետո, անշուշտ, բնակիչների շրջանում որոշակի անհանգստություն կա, բայց խուճապ չկա:

«Մեր գյուղում 170 մարդ է ապրում։ Մինչ օրս ոչ ոք չի հեռացել Կութից։ Բոլորը մնում են այստեղ և չեն պատրաստվում լքել գյուղը։ Չնայած հասկանալի տագնապին՝ մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորները մեզ պաշտպանում են», - ասաց Չիտչյանը։

© Sputnik / Asatur YesayantsԿութի ղեկավար Սիմա Չիտչյան
Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպես է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Կութի ղեկավար Սիմա Չիտչյան

Կութի բնակիչներն անասնապահությամբ են զբաղվում։ Դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում։ Հարթավայրային տարածքները թույլ են տալիս զբաղվել դրանով։

«Վարելահողերը գտնվում են ներքևում՝ հակառակորդի դիրքերից զգալի հեռավորության վրա։ Բայց արոտավայրերի խնդիրը մնում է։ Թշնամին փաստացի մեր արոտավայրերի վրա է նստել։ Խոտհունձը դեռ չի սկսվել ու դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու», – ավելացրեց Կութի ղեկավարը։

Նա նաև մեկնաբանեց հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպը, երբ հակառակորդը  խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր էր առևանգել:

© Sputnik / Asatur YesayantsԿութի ղեկավար Սիմա Չիտչյան
Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպես է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Կութի ղեկավար Սիմա Չիտչյան

Նրա խոսքով՝ հակառակորդը կրակ է բացել նախրապանի ուղղությամբ, ինչի հետևանքով նրա տակի ձին սպանվել է։ Նախրապանը փախել է, իսկ կովերը կրակոցների ձայներից վախեցել ու տարբեր կողմեր են վազել։

«Արդյունքում թշնամին 81 կով էր քշել–տարել, հաջորդ օրը մի կով փախել ու վերադարձել էր «տուն»», - ծիծաղելով ասաց Չիթչյանը։

Գյուղապետը հույս ունի, որ եթե չհաջողվի վերադարձնել կենդանիներին, կառավարությունը կփոխհատուցի գյուղացիների անասունների կորուստը։ Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0