Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

© Sputnik / Andranik GhazaryanПремьер-министр Грузии Ираклий Гарибашвили во время посещения Мемориала Цицернакаберд (12 мая 2021). Еревaн
Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили во время посещения Мемориала Цицернакаберд (12 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաժանորդագրվեք
Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարությունը։

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացու: <...>  Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել առաջին հերթին հումանիտար հարցերի լուծմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։ 

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала