Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ժամավճար հասկացությունը պետք է բացառվի. ուրիշ ինչ առաջարկներ ունի Ազատական կուսակցությունը

© Photo : provided by Aram GhlechyanПредставитель Либеральной партии, кандидат в депутаты Арам Глечян
Представитель Либеральной партии, кандидат в депутаты Арам Глечян - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Ղլեչյան. Պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է անհապաղ անցնել արհեստավարժ բանակի

Արամ Ղլեչյանի փոխանցմամբ` իրենց կուսակցությունը հատուկ առանձնացրել է պաշտպանությանը միտված քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, պետական կառավարման, տնտեսական, իրավական ոլորտներում տարվող քաղաքականությունը։ Դրանք առանցքային ուղղություններն են, և կուսակցությունն ունի նոր առաջարկներ, որոնք կարող են հետաքրքրել քաղաքացիներին։

«Մասնավորապես պաշտպանության ոլորտում առաջարկում ենք անհապաղ անցնել արհեստավարժ բանակի, որոնհետև միայն այդպիսի բանակն է ունակ հինգերորդ սերնդի պատերազմների պարագայում առանց կենդանի ուժի կորստյան ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր պետականության անկախությունը։ Կարծում ենք, որ պետական անվտանգությունը բոլոր դեպքերում հնարավոր է ապահովել միայն արդիական սպառազինության, ֆիզիկական ու տեխնիկական բարձր պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որի համար նախատեսում ենք պայմանագրային աշխատավարձ սահմանել ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»,– նշեց Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղարը։

Ղլեչյանի խոսքով` առողջապահության ոլորտում կուսակցությունն առաջարկում է հեղափոխական մոտեցում, այն է` բժշկական օգնության պետական ապահովագրական համակարգի ներդրում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել հասարակական համերաշխությունն այն սկզբունքով, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց նյութական վիճակից, կունենան անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հավասար պայմաններ, և որևէ քաղաքացի այլևս ֆինանսական վիճակով պայմանավորված` չի զրկվի կյանքի իրավունքի իրացման հնարավորությունից։

Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան

«Հաջորդ կարևոր ուղղությունը կրթության ոլորտն է, որի ներկայացուցիչներին պետությունն անտեսել է տասնյակ տարիներ, մինչդեռ նրանք ավելի քան արժանի են հատուկ պետական հոգածության։ Այստեղ որակական փոփոխություններ իրականացնելու միջոցով առաջարկում ենք սահմանել ուսուցիչների վարձատրություն նվազագույն աշխատավարձի առնվազն եռապատիկի չափով և վարձատրությունը պետք է վերանայվի յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին`հաշվի առնելով մանկավարժի ստաժը, որակավորումը, նրա սաների հաջողությունները, տեստավորման բարձր գնահատականները։ ժամավճար հասկացությունը պետք է իսպառ բացառվի»,– նշեց Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղարը։

Ղլեչյանն առանձնացրեց նաև պետական կառավարման ոլորտը, որտեղ պետական ծախսերի արդյունավետություը պետք է վերագնահատվի, իսկ առկա չափորոշիչները վերանայվեն։ Պետք է բարձրացվի կառավարության հաշվետվողականությունը, բնակչության աճի առումով պետք է ներդրվի խրախուսման հավելյալ նոր կարգ, երեխայի ծննդյան պահից մինչև վեց տարեկանը նրա համար պետք է հատկացվի ամսական 50 հազար դրամ, պետք է լինեն նաև բնակչության աճի կանխատեսում–պարտավորություններ։

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

Իսկ գյուղատնտեսության բնագավառում, ըստ Ղլեչյանի, պետությունը պետք է իրականացնի արդյունավետ խորհրդատվություն` գյուղացիական տնտեսությունների համար ապահովելով կապը արտաքին շուկաների հետ։ Անհրաժեշտ է իրականացնել գյուղատնտեսության խելացի և արդյունավետ կառավարում` պետական հիմնադրամների միջոցով ապահովելով գյուղտնտեսությունների ու սպառողների միջև գործարքների կատարումը։ Օրենքով պետք է սահմանվեն արտոնություններ գյուղատնտեսության ոլորտի համար։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

«Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք». Քոչարյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала