00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ

© Sputnik / Asatur YesayantsСтарший по позиции, сержант Варужан Туманян
Старший по позиции, сержант Варужан Туманян - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաժանորդագրվել
2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո հայկական սահմանի երկարությունը մի քանի անգամ աճել է։ Որպես հետևանք` շատ հատվածներում պետք է զրոյից ամրություններ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցել։

Արցախում 2020 թվականի աշնան պատերազմը հանգեցրեց Հայաստանի պետական սահմանի արմատական փոփոխությունների արևելյան և հարավարևելյան ուղղություններով։ Մասնավորապես՝ Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններն Ադրբեջանին հանձնելուց հետո պետք էր զրոյից կահավորել Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանը։

Գեղարքունիքի մարզում, բացի այդ, Սոթքի խոշորագույն ոսկու հանքավայրի մի մասը անցել է հակառակորդի վերահսկողության տակ

Եվ այնպես է ստացվել, որ Հայաստանի զինված ուժերը ստիպված են եղել հենց հանքի տարածքում նոր դիրքեր ու սահմանային կետեր կառուցել։ Մենք այցելել ենք այդ կետերից մի քանիսը՝ մարտական հերթապահության պայմաններին ծանոթանալու նպատակով։ Այն կետը, որն այժմ սահմանակից է հակառակորդին հանձնված Քարվաճառին (Քելբաջար), կառուցվել և կահավորվել է հրադադարից հետո։  

© Sputnik / Asatur YesayantsՍոթքի մոտ հայկական դիրքը
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Սոթքի մոտ հայկական դիրքը

Որոշ վագոններ ծառայում են որպես զորանոց, մյուսներն օգտագործվում են որպես խոհանոց կամ զենքի սենյակ:

Լրագրողների հետ զրույցում բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը նշեց, որ դիրքը գտնվում է Հայաստանի պետական սահմանին, և սահմանային գիծը համապատասխանում է նախկին Հայկական ԽՍՀ վարչական սահմանին:

© Sputnik / Asatur YesayantsԶինվորը ցույց է տալիս` ինչով են սնվում
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Զինվորը ցույց է տալիս` ինչով են սնվում

«Մեր զինվորները մարտական հերթապահություն են իրականացնում։ Այս պահին հակառակորդի կողմից որևէ սադրանք չկա, իրավիճակը հանգիստ է», - ասաց նա:

Սոթքից մինչև Խոզնավար. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` ըստ Փաշինյանի

Դիմացը՝  20 մետրի վրա, ադրբեջանական դրոշ է ծածանվում, բայց հակառակորդի զինվորներ այստեղ չեն երևում, նրանց փակում է հանքաքարի, քարի և մանրախիճի թափոններից պատրաստված հսկայական հողապատնեշը, իսկ վագոնները տեղադրված են այնպես, որ նաև ցանկապատեն կրակային կետը: Հակառակորդի ևս մեկ դիրք գտնվում է հայկական կողմի աջից՝ բարձունքում։ Այնտեղից թշնամու զինվորներին կարելի է անզեն աչքով տեսնել։ Այս բլրի վրա երկու հողմակայան կա։ Դեռ պատերազմից առաջ այստեղ ուզում էին հողմային էլեկտրակայան կառուցել, սակայն 2020 թվականի նոյեմբերի վերջին, երբ տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ, ծրագրերը խափանվեցին։ Հողմակայանները հիմա բաժին են հասել հակառակորդին, կողքին կառուցել են իրենց հենակետը, որից մշտական հսկողություն են իրականացնում։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական և ադրբեջանական դիրքերը
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Հայկական և ադրբեջանական դիրքերը

Ադրբեջանի հետ սահմանի այս հատվածը պաշտպանում են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները։ 44-օրյա պատերազմի ժամանակ զորամիավորումն իրեն շատ լավ դրսևորեց Քարվաճառի ուղղությամբ մղվող մարտերում։ Ի տարբերություն ռազմաճակատի մյուս հատվածների՝ այստեղ հակառակորդին չի հաջողվել ոչ մի մետր առաջ շարժվել։ Քարվաճառը Ադրբեջանին է հանձնվել առանց մեկ կրակոցի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Այդ մարտերին մասնակցած զինծառայողները կազմ-պատրաստ են։ Նրանք վստահ են, որ եթե նորից մի բան պատահի, իրենք պատրաստ են արժանի հակահարված տալ։

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանցիների դիրքը Սոթքի մոտ
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Ադրբեջանցիների դիրքը Սոթքի մոտ

«Իհարկե, պատերազմը բոլորիս համար շոկ էր, ծանր փորձություն։ Բայց այդ ամենը հետևում է մնացել... Ծառայությունը լավ է ընթանում, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած իրավիճակի, վստահ եղեք։ Բայց այստեղ ամեն ինչ հանգիստ է, նրանք (ադրբեջանցիները, – խմբ.) իրենց ադեկվատ են պահում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց շարքային Ալեքսան Սաֆարյանը։ Մեկ ամսից նա ավարտում է ծառայությունը։

© Sputnik / Asatur YesayantsՇարքային Ալեքսան Սաֆարյան
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Շարքային Ալեքսան Սաֆարյան

Եվս մեկ հենակետ կահավորվել է հենց Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհի մոտ։ Երբեմնի աշխույժ լեռնային մայրուղին այժմ բետոնե կառույցներով բաժանված է երկու պետությունների միջև։ Դիմացը նաև Հայաստանի և Ադրբեջանի դրոշներն են։ Այստեղ երկու երկրների զինծառայողները մշտական տեսողական կապի մեջ են միմյանց հետ, երբեմն կարող են խոսել միմյանց հետ։ Օպերատիվ կապն ապահովվում է հրամանատարների մակարդակով։

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանական դիրքը Սոթքի մոտ
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Ադրբեջանական դիրքը Սոթքի մոտ

Ի տարբերություն Սոթքի դիրքերի` իրավիճակը Կութ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածք ներթափանցելու պատճառով լարված է մնում: Հակառակորդը մասամբ գրավել է Կութի դիմացի բարձունքը։ Այնտեղ գրեթե կողք–կողքի տեղակայվել են նաև հայ զինծառայողները։ Բարձունքը մինչև մայիսի 12-ը դատարկ էր. ձմռանը մի քանի մետրանոց ձնակույտերի պատճառով չափազանց դժվար էր այնտեղ հասնել: Երբ ձյունը հալվեց, հակառակորդը, հավանաբար, որոշեց առաջ անցնել։ Ահա և արդեն մեկ ամիս է` փորձում է ամրապնդվել և խրամատներ փորել հայկական տարածքում։ Բայց ապարդյուն. յուրաքանչյուր փորձ կասեցվում է հայ զինվորականների կրակով։ Երևանը դեռ հույս ունի, որ հարցը բանակցությունների միջոցով կլուծվի ու հակառակորդը կհեռանա։ Իսկ առայժմ սահմանափակվում է կանխարգելիչ կրակոցներով, երբեմն էլ ձեռնամարտով։

© Sputnik / Asatur YesayantsՀայ զինվորականները հետևում են թշնամու դիրքին
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Հայ զինվորականները հետևում են թշնամու դիրքին

Կենտրոնացման մեկ այլ փոքր շրջան էլ հենց գյուղի մոտ կա։ Էսկալացիայի դեպքում հնարավոր կլինի ներքևից աջակցել այն զինծառայողներին, որոնք կրակային կետեր են զբաղեցրել բարձունքում։ Շուշիի համար մարտերին մասնակցած կապիտան Վահան Հունանյանն այժմ ծառայում է այստեղ։ Պատերազմի մասին պատմել չի ուզում, ասում է միայն, որ իրեն վստահված ստորաբաժանումը պատվով է կատարել իր մարտական խնդիրը։ Պատերազմը չավարտվեց մեր ուզած արդյունքով, բայց զինվորականները չեն հուսահատվում և անում են հնարավորը հայկական բանակի ամրապնդման համար։

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանական կողմում մնացած էլեկտրակայանը
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Ադրբեջանական կողմում մնացած էլեկտրակայանը

Չնայած սահմանին առաջացած լարվածությանը՝ զինվորականներն ուշադիր հետևում են ներքաղաքական իրադարձություններին և բանակի հետ կապված մամուլում տեղ գտած տեղեկությունների հոսքին։ Գնդապետ Պետրոսյանը, որին վստահված է ռազմաքաղաքական աշխատանքն անձնակազմի հետ, խնդրում և կոչ է անում քաղաքական ուժերին հանգիստ թողնել բանակը, չօգտագործել այն տարբեր մանիպուլյացիաների համար:

© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հայկ Պետրոսյան
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Գնդապետ Հայկ Պետրոսյան

Նա ասում է, որ բանակի առջև հսկայական խնդիրներ կան, սահմանի երկարությունը մի քանի անգամ ավելացել է, պետք է հարմարվել նոր պայմաններին։ Եվ այս պայմաններում միակ բանը, որ պետք է զինվորականներին, հասարակության հուսալի թիկունքն ու բարոյական աջակցությունն է։

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

Լրահոս
0