«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան

© Photo : Facebook / Screenshot / press office of the GOV of RAИ.о. премьер-министра Никол Пашинян во время предвыборной кампании в общине Егвард (13 июня 2021). Котайк
И.о. премьер-министра Никол Пашинян во время предвыборной кампании в общине Егвард (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Փաշինյանն ընդգծել է, որ սա ականապատ դաշտերի քարտեզների առաջին փոխանցումը չէ, առաջինը եղել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Ադրբեջանին հանձնվել են ականապատ տարածքների ոչ բոլոր քարտեզները, բայց տրվել է դրանց շոշափելի մասը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

«Երեկ այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու և հիմա սուգ ու շիվան են դրել, թե բա մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել։ Ականապատ տարածքների քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, բոլորը վերադարձվել է Ադրբեջանին։ Ամենևին այդպես չէ, վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը․ շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մասն է վերադարձվել»,- նշեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև հարցադրումներին, թե ինչու են գերիները վերադարձել հենց հիմա՝ նախընտրական պայքարի այս թեժ օրերին։ Փաշինյանի խոսքով՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից որոշակի քանակով քարտեզներ ադրբեջանական կողմին փոխանցվել են։ Քարտեզների փոխանցումը, նրա խոսքով, դադարեցվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը դադարեցրեց գերիների վերադարձի գործընթացը։

Շեշտեց՝ դրանք այն ականապատ տարածքների քարտեզներն են, որոնք «մեր միջև չեն», այսինքն՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև չեն, այլ «ցավոք հանգամանքների բերումով» գտնվում են Ադրբեջանի թիկունքում։ Նրա խոսքով՝ ոչ թե «քարտեզները փոխանակվել են գերիների հետ», այլ՝ «քայլի դիմաց արել ենք քայլ և էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ»։

Действующий председатель ОБСЕ, министр иностранных дел Швеции Анн Линде во время встречи в МИД Армении (16 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին

Նա կրկին հիշեցրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել վրացական կողմի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այցից հետո, որը պատմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենիկողմից` գերիների հարցում բեկում մտցնել  հանձնարարության մասին:

Փաշինյանի խոսքով՝ Ռիկերը հարց է ուղղել՝ արդյոք հայկական կողմը պատրաստ է պատասխան քայլ անել գերիների վերադարձի քայլի դիմաց։ Հայկական կոմից նա դրական պատասխան է ստացել։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն