Սահմաններ բացելը` խնդրեմ, բայց ոչ սուվերեն տարածք կամ միջանցք․ Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsПредседатель парламентской фракции "Просвещенная Армения" Эдмон Марукян во время предвыборной агитации (07.06.21). Еревaн
Председатель парламентской фракции Просвещенная Армения Эдмон Марукян во время предвыборной агитации (07.06.21). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Բաժանորդագրվեք
ԼՀԿ-ի առաջնորդը վստահ է, որ եթե մեր երկիրը պատերազմի ներուժ ունենար, ապա Սյունիքում ադրբեջանցիների ներխուժումը պատերազմի էր վերածվելու։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ։ Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան։

Член правления партии Национальная повестка, кандидат в депутаты Вараздат Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
ՌԱԴԻՈ
Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով, որ բանակցություններով դուրս հանենք»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ի առաջնորդը շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր կասեն, թե ընտրություններից հետո իշխանության գալով կարող են պատերազմով ադրբեջանցիներին դուրս հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս:

«Պետք է հաշվի առնես քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար, շատ մեծ պատերազմից»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից թե դե յուրե, թե դե ֆակտո, բայց իրագործված չէ Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին միջանցք տրամադրելու և ճանապարհների ապաշրջափակմանը, Մարուքյանն ընդգծեց, որ Հայաստանն ապաշրջափակման այլընտրանք չունի։

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

«Ինչու՞ եք դուք ուզում առանձին սուվերեն ճանապարհ, երբ որ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման։ Այսինքն՝ բոլորս բացում ենք բոլոր ճանապարհները, և բոլորն օգտվում են բոլորի ճանապարհներից։ Ոչ թե ուզում են մյուս երկրի սուվերեն տարածքից ճանապարհ վերցնել, այսինքն՝ տարածք վերցնել»,- նշեց Մարուքյանը։

Сейран Оганян во время предвыборной агитационной кампании блока Айастан (13 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել ՀՀ օրենսդրությունը, հարմարեցնել սահմանների բացմանը։ Մարուքյանը վստահ է՝ առանց դրա չի կարելի սահմաններ բացել։ Ընդգծում է՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին չպետք է կարողանա միջնորդավորված կամ ուղղակիորեն Հայաստանում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան ձեռքբերել, որ կարող է վնաս հասցնել մեր ազգային անվտանգությանը։

«Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ոչ, չպետք է տրվի, սահմանները բացել, խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմաններն առանց նախապայմանների բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի»,- նշեց Մարուքյանը։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան

Նա անդրադարձավ նաև սահմանների ճշգրտման հարցին։ Նշում է՝ սահմանազատում և սահմանագծում պետք է արվի, բայց դա չի կարող լինել ռազմական ճանապարհով, և սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала