Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ

© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in YerevanДети, окончившие курсы русского языка, получили сертификаты
Дети, окончившие курсы русского языка, получили сертификаты - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ռուսերենի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական նյութեր. Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոնը», որտեղ կգործեն  տարբեր խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը։

© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in YerevanՆորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Նորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում

Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և բարերար Արսեն Մնացականյանի հովանավորությամբ է բացվել կրթական կենտրոնը։

«Կրթությունը՝ զարգացած պետության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը և իհարկե, ակտիվացնելու մարզային կյանքը»,–ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in YerevanՆորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Նորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում

«Ռուսական կենտրոնի» բարերար Արսեն Մնացականյանն էլ իր հերթին նշել է, որ կենտրոնը ռուսերենի, գրականության և մշակույթի տարածման հարթակ է, որը կհամախմբի դպրոցականներին, երիտասարդությանը։

Կենտրոնի բացման արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:

© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in YerevanՎանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան ենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երկրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում։ Հաջորդ «Ռուսական կենտրոնը» կբացվի Արմավիրում։

Լրահոս
0