Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին. Մայր աթոռ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян и католикос Гарегин II в Цицернакаберде на церемонии почитания памяти жертв в Сумгаите (28 февраля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и католикос Гарегин II в Цицернакаберде на церемонии почитания памяти жертв в Сумгаите (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը արդեն հայտնի է ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարությւոն է տարածել` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու հասցեին արած արտահայտություններին։

Հունիսի 12-ին Սևանում իր քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։ Նրա խոսքով՝ այսօր իրենց մեղադրում են, թե փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, սակայն դրանք վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Նա հավելել էր, որ չի պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարություններին և միայն Աստվածաշնչով է արձագանքելու դրանց։

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը»,–ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր աթոռը հավելում է, որ եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Հիշեցնենք, որ Դիլիջանում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

«Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։

Սա քննարկումների թեմա էր դարձել սոցցանցերում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն