Ադրբեջանի զորքերը պիտի դուրս գան ՀՀ սահմաններից. Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումները

© Photo : Facebook / Քաղաքացիական պայմանագիրИ.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Тавушской области (11 июня 2021). Ноемберян
И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Тавушской области (11 июня 2021). Ноемберян - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը կրկին կասկած հայտնեց, որ ՀՀ սահմաններին հրահրվող միջադեպերով փորձ է արվում ազդել ընտրությունների արդյունքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից։ Այսօր Սյունիքի մարզում Սիսիան համայնքի հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ այդ տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։

«Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և մեր պատկերացումը հետևյալն է՝ սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ։ Միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանների ճշգրտում և սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև կրկնեց իր նախկին առաջարկն այն մասին, որ դրա արդյունքում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ–երը հայելային եղանակով պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։

Премьер-министр Никол Пашинян во время митинга со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Փաշինյանը փոխում է ՔՊ–ի ամփոփիչ հանրահավաքի օրը

Փաշինյանը կասկած հայտնեց, որ այսօր ՀՀ սահմաններին հրահրվող միջադեպերով փորձ է արվում ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0