00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը

© Sputnik / Aram NersesyanВагинак Карапетян и Эмма Петросян в парке для горных велосипедов в Ванадзоре
Вагинак Карапетян и Эмма Петросян в парке для горных велосипедов в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում, հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում։ Երիտասարդ ամուսիններ Էմմա Պետրոսյանն ու Վաղինակ Կարապետյանը տեղափոխվել են Երևանից՝ քաղաքը հեծանվորդների համար փոքրիկ դրախտ դարձնելու նպատակով:

Ի՞նչ անել, եթե ծնվել և ապրում ես Երևանում, որտեղ սրճարաններն ավելի շատ են, քան ծառերը, իսկ քո հոգին լեռներ ու բնություն է պահանջում։ Կարելի է պարբերաբար արշավների գնալ ու փորձել պահել հավասարակշռությունը մայրաքաղաքի տապի ու մարզերի ընդարձակ տարածությունների միջև։ Բայց ինչ-որ պահի դա էլ չի բավականացնի, հատկապես եթե քո սիրելի մարզաձևը, սիրելի հոբբին ու ողջ կյանքի գործը հեծանիվն է, որը, անկեղծ ասած, անհամատեղելի է Երևանի հետ։ Ու թեև դա հեծանիվի մեղքը չէ, այլ ճարտարապետության ու քաղաքապետարանի, բայց քաղաքային վարչակազմի ճիշտ որոշումներին կարելի է երկար սպասել։ Բայց չէ որ հոգին լեռներ է ուզում: Ու հեծանիվով։

© Sputnik / Aram NersesyanՎաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը լեռնային հեծանիվների զբոսայգում
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը լեռնային հեծանիվների զբոսայգում

Էմմա Պետրոսյանը 28 տարեկան է, Վաղինակ Կարապետյան՝ 25։ Երիտասարդները ծնվել են Երևանում, սակայն երկու տարի առաջ, չունենալով ոչ մի ազգակցական կապ Լոռու մարզում, տեղափոխվել են Վանաձոր։ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն ամենևին նման չէ մայրաքաղաքին. այստեղ և՛ բնակչությունն է ավելի քիչ (մոտ 90 հազար մարդ), և՛ օդն է ավելի մաքուր, և՛ անտառներն են պահպանված։ Էմման և Վաղոն 2016 թվականից պատրաստվում էին տեղափոխվել ու հարմար վայր էին փնտրում իրենց գլխապտույտ գաղափարների համար։

Իսկ գաղափարը հետևյալն է՝ «հեծանվային հեղափոխություն» կազմակերպել՝ կառուցել այն ամենը, ինչի մասին երազում են հեծանվորդները։ Նախ զբոսայգի՝ լեռնային հեծանիվների համար, որը շատ տարածված է աշխարհում։ Երկրորդը՝ հեծանվուղիներ քաղաքի փողոցներում ու անտառային տարածքներում։ Երրորդը՝ սրճարան հատուկ հեծանվորդների համար։

«Մենք Վանաձորն ենք ընտրել, բայց նման նախագիծ կարելի է անել Հայաստանի ցանկացած քաղաքում, քանի որ մեզ մոտ ամեն տեղ լեռնային ռելիեֆ է։ Սակայն Վանաձորում մեզ աջակցեցին ներդրումներով, բացի այդ, քաղաքապետարանը մեզ նախկինում լքված տարածք տրամադրեց, բոլորովին անվճար»,- ասում է Էմման։

Շատերը նույնիսկ Վանաձորում տեղյակ չեն այս գեղեցիկ վայրի մասին, որն աստիճանաբար դառնում է երկու անիվների սիրահարների երազանքի զբոսայգի։ Խոսքը Փամբակ լեռան լանջին գտնվող անտառների մասին է, Վանաձոր գետի մոտակայքում, իսկ մի փոքր հեռու Փամբակի երկրորդ գագաթն է՝ Մայմեխ լեռը։ Այստեղ է գտնվում նաև խորհրդային շրջանում հայտնի «Արտեկ» մանկական ճամբարի լքված շենքը։ 2 հա տարածքը քաղաքապետարանն անվճար է տրամադրել զույգին։ Վանաձորի քաղաքապետարանից մեզ պարզաբանեցին, որ միշտ ուրախ են աջակցել ներդրումային ծրագրերին, հատկապես եթե դրանք կարող են գրավել զբոսաշրջիկներին։

© Sputnik / Aram NersesyanՎանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը

«Քաղաքապետարանը ողջունում է ցանկացած ներդրումային ծրագիր։ Իսկ լեռնային հեծանիվների այգին նորություն կլինի ոչ միայն Վանաձորում, այլև ամբողջ Հայաստանում։ Կարծում եմ, որ այգին ուժեղ խթան կդառնա զբոսաշրջության, հատկապես՝ էքստրիմի սիրահարներ համար։ Այդ իսկ պատճառով մեր հնարավորությունների սահմաններում օգնել ենք նախաձեռնողներին, հող ենք հատկացրել, քաղաքաշինության թույլտվություններ ենք տվել, ինժեներատեխնիկական խորհրդատվություն ենք անցկացրել»,-ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։

Այգին կոչվելու է «Բու» (Boo)՝ շրջակա անտառներում լիքը բու կա։

© Sputnik / Aram NersesyanԷմմա Պետրոսյան
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Էմմա Պետրոսյան

«Բացի այդ, օտարերկրացիներին նույնպես հեշտ կլինի արտասանել ու հիշել անվանումը»,- ասում է Էմման:

Այգին անվճար կլինի իրենց հեծանիվներով մարդկանց համար, ինչպես նաև ցանկացած չափի հեծանիվներ վարձակալելու հնարավորություն կլինի: Այգու մոտ ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ՝ նույն անունով սրճարան են կահավորում։ Սրճարանը կլինի հատուկ հեծանվորդների և բնության սիրահարների համար. մի պատին կախված կլինեն հեծանիվները, իսկ մյուսում կլինեն բացվացք-վիտրաժներ, որոնց միջով կարելի է հիանալ քաղաքի տեսքով։ Boo-ն կլինի Վանաձորի առաջին երիտասարդական սրճարանը։

«Մենք գումար վաստակելու համար սրճարան բացելու նպատակ չունեինք։ Մենք բիզնեսի մասին չենք մտածում, զբոսայգին անվճար կլինի, հեծանվային վարձույթը՝ մատչելի: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հեծանիվների մշակույթն ինչ-որ տեղ զարգանա, որ թե՛ երկրում, թե դրա սահմաններից դուրս իմանան հանգստի նման հնարավորության մասին», - ասաց Էմման։

«Մենք տեղափոխվեցինք Վանաձոր ու սկսեցինք կառուցել այն ամենը, ինչ մեզ պակասում էր»,- ժպտում է Վաղոն:

Սրճարանը կբացվի օգոստոսին, իսկ այգին՝ հոկտեմբերին։ Մինչ այդ Էմման ու Վաղոն չեն ձանձրանում, հեծանվային տուրեր են կազմակերպում հարազատ դարձած Վանաձորում։ Երևանցիներին ու զբոսաշրջիկներին ցույց են տալիս քաղաքի բոլոր գեղեցիկ վայրերը։

«Ցույց ենք տալիս մարդկանց հետինդուստրիալ Վանաձորի տեսարժան վայրերը, օրինակ, «Արտեկ» ճամբարը, քիմիական գործարանը, Թայիրովի ամառանոցը։ Վանաձորը տեղ-տեղ ghost town (ուրվական քաղաք) է հիշեցնում, այստեղի շատ գեղեցիկ շենքեր լքված ու ավերված են։ Բայց դրա մեջ էլ յուրահատուկ հմայքը կա»,- ասում է Էմման։

© Sputnik / Aram NersesyanՀեծանվային արահետ Վանաձորում
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Հեծանվային արահետ Վանաձորում

Քանի որ աղջիկը տեղացի չէ, նա ուսումնասիրում է Վանաձորի և իրեն հետաքրքրող յուրաքանչյուր շենքի պատմությունը գրքերի, մասնագետների և հարևանների օգնությամբ։ Երբեմն փորձում են վանաձորցիներին ներգրավել հեծանվային տուրերին, բայց տեղացիներն առայժմ առանձնապես միանալու ցանկություն չունեն։

Ի դեպ, Էմմայի ու Վաղոյի՝ դեպի հեծանիվ տանող ուղիները շատ տարբեր են: Վաղոն մանկությունից հեծանիվ է քշել, ընդ որում՝ ուրիշինը։

© Sputnik / Aram NersesyanՀեծանվային զբոսայգի Վանաձորում
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Հեծանվային զբոսայգի Վանաձորում

«Բակի երեխաներից էի վերցնում։ Նրանց մայրերը բարկանում ու մեր տուն էին գալիս։ Շուտով ծնողներս ինձ համար հեծանիվ գնեցին»,- պատմում է Վաղինակը։

Իսկ Էմման սկսել է հեծանիվ վարել, նրա խոսքով՝ բավականին ուշ՝ 21 տարեկանում։

© Sputnik / Aram NersesyanՎաղինակ Կարապետյան
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Վաղինակ Կարապետյան

«Չնայած դրան՝ մանկուց հետաքրքրվել եմ սպորտով։ Բակում ֆուտբոլ էի խաղում։ Հետո ասացին՝ դա աղջկա սպորտ չէ, ինչ-որ մեկն էլ ավելացրեց, որ ապագայում երեխաներ չեմ ունենա։ Այդ ժամանակ թողեցի ֆուտբոլը։ Հիմա սպորտից հեծանիվներն են մնացել։ Եվ այն, որ չեմ ծխում»,- ասում է Էմման՝ ակնարկելով ծխող Վաղինակին։

© Sputnik / Aram NersesyanՎանաձոր
Վանաձոր - Sputnik Արմենիա
1/7
Վանաձոր
© Sputnik / Aram NersesyanՀեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում - Sputnik Արմենիա
2/7
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
© Sputnik / Aram NersesyanՀեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում - Sputnik Արմենիա
3/7
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
© Sputnik / Aram NersesyanՀեծանվային արահետ Վանաձորում
Հեծանվային արահետ Վանաձորում - Sputnik Արմենիա
4/7
Հեծանվային արահետ Վանաձորում
© Sputnik / Aram NersesyanՀեծանվային արահետ Վանաձորում
Հեծանվային արահետ Վանաձորում - Sputnik Արմենիա
5/7
Հեծանվային արահետ Վանաձորում
© Sputnik / Aram NersesyanՎաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը
Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը - Sputnik Արմենիա
6/7
Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը
© Sputnik / Aram NersesyanՀեծանվային զբոսայգի Վանաձորում
Հեծանվային զբոսայգի Վանաձորում - Sputnik Արմենիա
7/7
Հեծանվային զբոսայգի Վանաձորում
1/7
Վանաձոր
2/7
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
3/7
Հեծանվային զբոսայգում սրճարան է կառուցվում
4/7
Հեծանվային արահետ Վանաձորում
5/7
Հեծանվային արահետ Վանաձորում
6/7
Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը
7/7
Հեծանվային զբոսայգի Վանաձորում

Հեծանիվներից բացի զույգը նաև արշավներ և ճամբարներ է կազմակերպում։ Նկատելով, որ շատ-շատերին հեծանվային տուրերի ժամանակ դուր է գալիս իջնել սարից, իսկ բարձրանալը ծուլանում են կամ դժվարանում, նրանք որոշել են իրենց «մենյուի» մեջ ևս մեկ ակցիա ավելացնել՝ ամենագնացով հեծանիվները բարձրացնում են սար և փոխանցում ցանկացողներին, որ նրանք իջնեն:

Լրահոս
0