Օդի ջերմաստիճանը կբարձրանա, անձրևի հույս էլ չկա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanСистема охлаждения воздуха уличного кафе в Ереване
Система охлаждения воздуха уличного кафе в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են արել առաջիկա մի քանի օրվա համար։

ԵՐԵՎԱՆ, 15  հունիսի - Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով նաև առաջիկա օրերի համար եղանակային կանխատեսումները։

Եվ այսպես` ըստ օդերևութաբանների կանխատեսումների` Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

© MESԵղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, անձրևի հույս էլ չկա. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է

Լրահոս
0