Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի` Շուշի կատարած այցին

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
Այս սադրիչ գործողությունները, ըստ ԱԳՆ–ի, բացահայտում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։

ՀՀ արտգործնախարարությունը նշում է, որ սա տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք է։

«Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

ԱԳՆ–ն հայտնում է նաև, որ հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган здоровается с президентом США Джо Байденом во время пленарного заседания саммита НАТО в Брюсселе (14 июня 2021). Бельгия - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

Այս սադրիչ գործողությունները, ըստ ԱԳՆ–ի, բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

Գերատեսչությունը շեշտում է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

ԱԳՆ–ն հիշեցնում է նաև, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը։

Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել երեկ։ Այսօր նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ուղևորվել է Շուշի: Ըստ տեղեկությունների՝ նրանք «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր են ստորագրելու։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала