Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ

© Sputnik / Karen AvetisyanРодные пленных в ожидании у ворот аэропорта "Эребуни"
Родные пленных в ожидании у ворот аэропорта Эребуни - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայ գերիներին առանձին-առանձին դուրս բերում ավտոմեքենայից։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայերին Հայաստանին հանձնելու կադրերը:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ լուսանկար հրապարակեց, որում երևում էին 15 տղաները, և հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Լրահոս
0