00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան. ի՞նչ խոստացավ Ծառուկյանը Շիրակի ընտրողներին

© Sputnik / Armenuhi MkhoyanПредвыборная агиткампания партии "Процветающая Армения" в Ширакской области (15 июня 2021). Гюмри
Предвыборная агиткампания партии Процветающая Армения в Ширакской области (15 июня 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվել
Շիրակի մարզում, քարոզարշավի շրջանակներում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տվեց այն բոլոր խոստումները, որոնք ուզում էին լսել հասարակ գյումրեցիները՝ վարկերի մարում, անօթևաններին բնակարան և անվտանգություն:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Բարգավաճ Հայաստանն» այսօր քարոզարշավի էր մեկնել Շիրակի մարզ։ Գյումրիում  քաղաքացիների հետ հանդիպումը «Թատերական» հրապարակում էր: «Բարգավաճ Հայաստան» առաջնորդին դիմավորեցին  կրկնակի աղ ու հացով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում դիմավորում են Գագիկ Ծառուկյանին
Էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան. ի՞նչ խոստացավ Ծառուկյանը Շիրակի ընտրողներին - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Գյումրիում դիմավորում են Գագիկ Ծառուկյանին

Ծառուկյանի խոսքով` հզոր պետություն ունենալն անհնարին է, քանի դեռ մարդիկ ապահովված չեն աշխատանքով, չեն փակվել ժողովրդի վարկերը: «Մենք ունենք 650 հազար ընտանիք, բայց 2 մլն 187 վարկառու: Այսինքն` ամեն ընտանիքից 3-4 հոգի վարկ է վերցրել: Մարդիկ դրա համար ոչ մեկին ո՛չ ուզում են լսել, ո՛չ հավատալ»,- նշեց Ծառուկյանը:

Мигран Погосян на мероприятиях столетия Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

Նա խոստացավ իշխանության գալու պարագայում 1 մլրդ դոլար գումար հատկացնել վարկերի մարմանը:

ԲՀԿ առաջնորդը «դոմիկներում» բնակվող անձանց խոստացավ բնակարաններով  ապահովվել: «3 ամսում Աբովյանում 20 հատ շենք եմ կառուցել՝  հազար հոգու համար, պետությունը   կկարողանա 1 տարում 2500 հոգու համար տուն կառուցել, երիտասարդ  ընտանիքների համար էլ պետք  տուն կառուցեք, որ ամուսնանան, բազմանան, զարգանան»,-վստահեցրեց Ծառուկյանը:

Որպես իր կուսակցության առաջնահերթություն  Ծառուկյանը նշեց՝  Հայաստանի բնակավայրերում զարգացնելու է այն արդյունաբերական ճյուղերը, ինչով զբաղվել են Սովետական Միության ժամանակ: «Պայման պետք է ստեղծենք, որ մարդիկ հետ վերադառնան, աշխատեն ու երջանիկ ապրեն: Ես շուտ եմ ասել՝ էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան՝ մեծ-մեծ խոսում են, բայց փորձ չունեն»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԾառուկյանի հավաքը ընտրողների հետ Շիրակի մարզում
Էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան. ի՞նչ խոստացավ Ծառուկյանը Շիրակի ընտրողներին - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Ծառուկյանի հավաքը ընտրողների հետ Շիրակի մարզում

Խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: «Այսօր Հայաստանը վտանգի տակ է: Քայլ-քայլ առաջ են գալիս:Մեր սահմանները պետք է պահեն հայ և ռուս զինվորները, որ դրանք անսասան լինեն, որ անգամ ճանճ չանցնի»,- նշեց նա:

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

«Բարգավաճ Հայաստան» առաջնորդը սևն ու սպիտակը վերացնելու և համախմբվելու կոչ արեց:

Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Լրահոս
0