ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի

© Sputnik / Asatur YesayantsКандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн
Кандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԲ տնտեսական կանխատեսման համաձայն՝ քաղաքական պրոցեսները տնտեսական պրոցեսների վրա ազդեցություն չեն ունենա։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ընտրությունները կանցնեն հարթ, առանց միջադեպերի։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսպես ներկայացրեց ՀՀ տնտեսության վրա քաղաքական պրոցեսների հնարավոր ազդեցության վերաբերյալ ԿԲ կանխատեսումը։

Հայաստանում ստվերային տնտեսությունը 2018-ից հետո կրճատվել է 40% -ով. Փաշինյան

«Մեր բազային սցենարի հիմքում դրված է այն կանխատեսումը, որ քաղաքական պրոցեսները տնտեսական պրոցեսների վրա ազդեցություն չեն ունենա»,– ասաց նա։

Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնց կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք:

Գնաճը զարգանում է. ԿԲ–ն դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Լրահոս
0