«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн
Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
ՀՀ առաջին նախագահը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը գնալու են ամեն ինչի, մինչև վերջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը գնում են ճակատ ճակատի. այս ընտրությունները նրանց համար կենաց-մահու խնդիր է։ «Հանրային հեռուստաընկերության» հետ հարցազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանը։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

«Աննախադեպ քարոզարշավ է, նման ատելության խոսք` հայհոյախառն, երբեք չի եղել։ Սա դեռ ծաղիկներն են` ընտրությունների ժամանակ և դրանից հետո կտեսնենք ամբողջը։ Հայտնի է` երկու կողմն էլ (խմբ. նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյաննին) տիրապետում են հսկայական լծակների` ֆինանսկանան, քրեական և գնալու են ամեն ինչի»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում որոշ բախումների են սպասում, իսկ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, հետընտրական հավաքներին ավելի սուր բախումներ կլինեն։ Տեր-Պետրոսյանն ասաց, որ լավատես չէ և չի կարծում` ընտրություննեը հաշտ կանցնեն. երկու ուժերն էլ ոչնչից չեն խորշում։

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала