Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
Ամբաստանյալներից դատական նիստին ներկայացել էր միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փաստաբաններից` նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

ԵՐԵՎԱՆ, 15  հունիսի - Sputnik. «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց։

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել

Ամբաստանյալներից դատական նիստին ներկայացել էր միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փաստաբաններից` նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպան Արամ Վարդևանյանը դիմում էին ներկայացրել, որ այսօր Արարատի մարզում մասնակցում են քարոզարշավի ու չեն կարող ներկայանալ դատարան, պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Արամ Օրբելյանը՝ մեկ այլ գործով դատական նիստ։

Մեղադրող դատախազներն արձանագրեցին, որ այդ բացակայություններն անհարգալից վերաբերմունք են դատարանի նկատմամբ, ինչին Արմեն Գևորգյանն արձագանքեց. «Երկրում կարևոր իրադարձություններ են, իսկ դատախազներն իրենց վարքագիծը չեն փոխում»։

«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»

Արդեն դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Գևորգյանի հայտարարությունը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց.

«Քարոզարշավով պայմանավորված վարքագիծը փոխող դատախազներին ես չէի հարգի»։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին` պատճառաբանելով, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե ամբաստանյալներն ինչ կարգավիճակ կունենան։

«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала