Մեկուկես տարվա դադարից հետո Երևանից Բաթում մեկնեց առաջին գնացքը

© SputnikПассажиры на перроне у поезда Ереван - Батуми
Пассажиры на перроне у поезда Ереван - Батуми - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով կաշխատեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից մեկնելու ժամը 15: 30–ն է, Բաթումից՝ 15:40-ը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մեկուկես տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արագընթաց գնացքը Երևանից Բաթում մեկնեց։ Ուղևորները 61–ն էին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը հայտնեց, որ ուղևորները 16 ժամում Բաթում կհասնեն: Գնացքի միջին արագությունը 53 կմ/ժ է: Սակայն Երևանից Գյումրի տանող ճանապարհի հատվածում գնացքը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն բացել։

«Հունիսի 10-ին նոր վագոններ ստացանք, ևս 12-ը ճանապարհին են։ Բոլորը ժամանակակից են, ամեն վագոնում 2 բիոզուգարաններով ու ցնցուղով։ Պլացկարտն օդի մաքրման համակարգ ունի», - ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին ամառային շրջանում ընթացքում փոխադրվել է 59 հազար ուղևոր, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան 2018 թվականի ցուցանիշը, երբ այդ ուղղությամբ ուղևորահոսքը կազմել էր 9 հազար մարդ:

Южно-Кавказская железнодорожная компания возобновляет работу междугородных скоростных электропоездов Ереван-Гюмри-Ереван-Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

Նա հույս է հայտնել, որ այս տարի ուղևորափոխադրումներն ամառային սեզոնի ընթացքում կկազմի 2019 թվականի ցուցանիշի 40 տոկոսը կամ 30 հազար մարդ: Հունիսի 10-ից (երբ տոմսերը վաճառվում էին) մինչև հունիսի 15-ը 350 տոմս է վաճառվել։ Նրանցից 18-ը մեկնում են Թբիլիսի, իսկ 43-ը՝ Բաթում։

Մովսեսյանը նշեց, որ տոմսերը թանկացել են։ Գլխավոր պատճառը շվեյցարական ֆրանկի արժեզրկումն է, հենց ֆրանկով է ամբողջ աշխարհում սահմանվում երկաթուղային հաղորդակցության գինը։

«2019-ին 1 ֆրանկը 473 դրամ արժեր, 2021-ին՝ 579 դրամ։ Արդյունքում տոմսերը 4-5 հազար դրամով թանկացել են», - ասաց Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայում պլացկարտի արժեքը կազմում է 15 հազար դրամ, կուպեի արժեքը՝ 22 հազար դրամ, լյուքս դասի կուպեի արժեքը՝ 24 հազար դրամ: երկտեղանոց կուպեն մինչև Բաթումի 36 հազար դրամ արժե:

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Առաջին գնացքով Թբիլիսի է ուղևորվում նաև ՀԿԵ-ի ղեկավարությունը։ Նրանք պատրաստվում են վրացական կողմի հետ պայմանավորվել Սադախլո-Թբիլիսի հատվածում արագության ավելացման մասին, դա թույլ կտա նոր վագոններին գծի ողջ երկարությամբ արագություն զարգացնել մինչև այն ցուցանիշը, որը համապատասխանում է արագընթաց գնացքի հնարավորություններին:

Пограничный контрольно-пропускной пункт «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Հայաստանի ու Վրաստանի սահմանների բացումը նոր որոշումներ է թելադրում զբոսաշրջությանը

Գնացքներն ամեն օր Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով կշարժվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Երևանից գնացքը Վրաստան կմեկնի15: 30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Մեզ հաջողվեց զրուցել նաև մի քանի ուղևորների հետ։ Նրանց թվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ռուսական կողմից Վրաստանի հետ փակ ցամաքային սահմանների պատճառով որոշել են Հայաստանի տարածքով Բաթում մեկնել։ Մյուս ուղևորներից ոմանք գնում էին գործուղման, ոմանք՝ տուն։

Ավելի ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ:

Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: Վագոններում կիրառվել է հատուկ գունային գամմա:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցենսիոն կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала