Ո՞վ է ԱԱԾ դիմած ոստիկանության գեներալը. սպառնալիքի դեպքից նոր մանրամասներ են հայտնի. ԶԼՄ

© Photo : press office of the SNN of RA / Служба национальной безопасности
Служба национальной безопасности - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախկին փոխոստիկաններից մեկը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ իրեն ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սպառնում է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն է դիմել ԱԱԾ, քանի որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նամակ է գրել և խոշոր չափի գումար պահանջել իր մասին վատ տեղեկություններ չհրապարակելու համար. գրում է Armlur.am-ը։

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
ԱԱԾ–ն բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք. տեսանյութ

Կայքին հայտնի է դարձել նաև, որ Հունանյանին սպառնացողը Գագիկ Սողոմոնյան էջով օգտատերն է. դեպքի առթիվ քրգործ էլ է հարուցվել։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-լեյտենանտի դիմումի փաստով։

Նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։

Լրահոս
0