Ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի. ՀՔԾ

© Sputnik / Asatur YesayantsСпециальная следственная служба Армении
Специальная следственная служба Армении - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян с предвыборной кампанией в Ширакской области (9 июня 2021). Мец Манташ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
«Ընտրակաշառք տվողներին լցնելու ենք ծակերը». Նիկոլ Փաշինյան

«Հունիսի 14-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ:

Արմավիրի նախկին քաղաքապետը բռնվել է ընտրակաշառք տալու պահին. տեսանյութ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Ռուբեն Խլղաթյանը պետք է փող տար 147 ընտրողի. ՀՔԾ-ում կաշառքի գործերով 8 կասկածյալ կա

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала