Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին

© Photo : official site of the President of ARПрезиденты Азербайджана и Турции Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган на параде, посвященном 100-летию освобождения города Баку (15 сентября 2018). Бакy
Президенты Азербайджана и Турции Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган на параде, посвященном 100-летию освобождения города Баку (15 сентября 2018). Бакy - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Հայկական կողմը 15 գերի ու դիմաց Ադրբեջանին էր փոխանցել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները։ Գերության մեջ է պահվում մոտ 200 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի-Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Ղարաբաղի ականապատ տարածքների` հայկական կողմի մոտ գտնվող քարտեզների տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է 10 տարի տևել: Նա այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ավտոբուսներով համատեղ ուղևորության ժամանակ։

Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան

«Եթե մենք ականապատված բոլոր տարածքների քարտեզները ստանանք, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այդ աշխատանքը հնարավոր է մի տասը տարի տևի։ Որովհետև ամեն ինչ ականապատել են», - ասել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի հարցին` «Բանտարկյալներ (գերիներ - խմբ.) դեռ կա՞ն», Ալիևը պատասխանել է «Կան, կան»։

- Կամաց-կամաց, կամաց-կամաց։

- Աշխատում ենք։

-Աստված տա։

Հայաստանը հունիսի 16-ին Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։ Ալիևը պարզաբանել է, որ դրանցից 54 հազարը հակատանկային են, մնացածը՝ հակահետևակային։

Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն երաշխավորվել է Հայաստանի փոխանցած քարտերի արժանահավատությունը:

Թուրքիան ու Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր կստորագրեն

Ներկայումս Ղարաբաղում ականազերծման համար օգտագործվում է թուրքական «Մեմաթ» հակաականային տեխնիկայի 10 միավոր։ Ադրբեջանը Թուրքիայից կստանա ևս 20 միավոր նման տեխնիկա։

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի աշնանը Արցախում պատերազմի ավարտից հետո ականի վրա տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել է 144 զինվորական և քաղաքացիական անձ, զոհվել է 27 մարդ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала