«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

Головной офис компании Газпром Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала