Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Andranik GhazaryanДорожный указательный знак при въезде на трассе M4
Дорожный указательный знак при въезде на трассе M4 - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ընտրողների նախապես կազմված ցուցակները, որոնց համաձայն ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ 7000-ական դրամի սննդամթերք են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Գավառում ընտրողներին որպես կաշառք սննդամթերք տալու դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական կոմիտեն, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.- ն Գավառի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին քվեարկելու համար:

И.о. премьер-министра Никол Пашинян во время предвыборной агиткампании в Армавирской области (7 июня 2021). Гай - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան

Ս. Զ.-ն տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղարն է։

Ըստ մեղադրանքի, նա առաջնորդվել է գրասենյակի ղեկավարի հետ նախապես կազմված ընտրողների ցուցակով, և հունիսի 9-ին մի շարք ընտրողների 7000-ական դրամի սննդամթերք վճարել։

Կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նախապես կազմված ընտրողների ցուցակները, որոնց համաձայն` ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ 7000-ական դրամի սննդամթերք են ստացել։ Նրանք հարցաքննվել են ու հաստատել ընտրակաշառք ստանալու հանգամանքը:

Ս.Զ.–ից բացի մեղադրանք է առաջադրվել նաև 7 այլ անձանց։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ նույն քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի` տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ընտրական իրավախախտումների փաստերով 6 քրգործ է հարուցվել. ահազանգերը շատ ավելին են

Քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала