Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներ

© Sputnik / Aram NersesyanВыступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ։ Ադրբեջանի նախագահն էլ պատասխանում է նրան։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Faecbook-ի իր էջում հրապարակել է այն տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

Տեսանյութում Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, քիչ–քիչ փոխանակելու ենք ականների քարտեզների հետ։

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք, միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են, գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ», - գրել է Թաթոյանը։

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: Նշվում է, որ այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ադրբեջանական կողմը 15 հայ զինվորականի վերադարձրեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ ավելի քան 200 հայ գերի կա։

Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան

Լրահոս
0