Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել

© Sputnik / Asatur YesayantsСпикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Спикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործուղումը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ պատգամավորները նիստի չեն գալիս, բայց Ստրասբուրգ գնում են, այլև այն պատճառով, որ գործուղման հիմնական մասը արտահերթ ընտրություններից հետո է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործուղվում են Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Հացթուխ, փականագործ, դիմահարդար ու լոգոպեդ. ովքեր են պայքարում պատգամավորի մանդատի համար

Այս գործուղումը մամուլում արդեն տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, ոչ միայն այն պատճառով, որ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ–ն չի կարողանում նիստ գումարել, քանի որ պատգամավորներն ուղղակի նիստի չեն գալիս` մոռանալով, որ դեռ կրում են պատգամավորի պարտավորությունները, այլև այն պատճառով, որ գործուղման հիմնական մասը, փաստորեն, արտահերթ ընտրություններից հետո է։

Ըստ որոշ մեկնաբանությունների` ընտրություններից հետո պատգամավորները պետք է զրկվեն իրենց մանդատներից։

Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության 90 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` «արտահերթ ընտրության դեպքում գործող ԱԺ–ի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել մանդատը

Այլ կերպ ասած` եթե ընտրություններն ավարտվեն առաջին փուլով, ապա գործող ԱԺ–ի պատգամավորները դեռ առնվազն 3 շաբաթ կրելու են իրենց պատգամավորական մանդատները։

Ի դեպ, հետաքրքրական է, որ Ստրասբուրգ գործուղվող պատգամավորներից ոչ ոք այս ընտրություններին չի մասնակցում, հետևաբար, այս գործուղումը նրանց համար լինելու է այդ կարգավիճակում վերջինը։

Լրահոս
0