Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցПрезиденты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на совместной пресс-конференции (1 декабря 2014). Анкара
Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на совместной пресс-конференции (1 декабря 2014). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկայում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Vatan» թերթը:

Ильхам Алиев и Реджеп Эрдоган в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը

«Շուտով երկկողմ հանդիպում կունենամ պարոն Պուտինի հետ»,- Ադրբեջան կատարած աշխատանքային այցից վերադառնալուց հետո հայտարարել է Էրդողանը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ «Այս պահին ես չեմ կարծում, որ ռուսական կողմը տարաձայնություններ կամ Զանգեզուրի միջանցքի շուրջ աշխատանքը հետաձգելու մտադրություններ ունի։ Ընդհակառակը` Ռուսաստանը որպես օգնական է հանդես գալիս»,-ասել է Էրդողանը։

Անկարան շատ կարևոր է համարում Ադրբեջանի նախաձեռնած Զանգեզուրի միջանցքը և աջակցում է այդ նախագծին։

«Իհարկե, դա մեծ առավելություններ կբերի Հայաստանին։ Ռուսաստանը նույնպես դրական է վերաբերվում այդ հարցին։ Որովհետև դա կարևոր միջանցք է, կարևոր գիծ», -ասել է Էրդողանը։

Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Սյունիքի մարզի տարածքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախաձեռնողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Նա ցանկանում է Ադրբեջանի տարածքն այդպես միացնել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Նախագիծն ամրագրված է նաև Ալիևի ու Էրդողանի` Շուշիում ստորագրած հռչակագրում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու ցանկության մասին, բայց վստահեցրել էր, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ

 

Լրահոս
0