Ուշադրությո՛ւն, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanЗагруженный камнем грузовой автомобиль на трассе H32
Загруженный камнем грузовой автомобиль на трассе H32 - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

© MESԵղանակի կանխատեսում
Ուշադրությո՛ւն, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հունիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հունիսի 17–ի գիշերը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

 

Լրահոս
0