Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին

Голландский Парламент - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին, ուստի պետք է ճնշումներ գործադրել, որպեսզի դա տեղի ունենա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանը այսօր կայացած լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

Президенты Азербайджана и Турции Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган на параде, посвященном 100-летию освобождения города Баку (15 сентября 2018). Бакy - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին

Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը, բացի այդ, Ժնևյան կոնվենցիան գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։

«Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին, կոչ ենք անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»,–նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն էր պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ-հորդորով Բաքվին են դիմել մի շարք միջազգային կառույցներ ու տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և այլն։

Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն