Քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարն ու խեղդվել

© PhotoТело утопленника в Апаранском водохранилище
Тело утопленника в Апаранском водохранилище - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն Ապարանի ջրամբարից դուրս են բերել 1987 թ․ծնված քաղաքացու դին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզում գտնվող Ապարանի ջրամբարում քաղաքացին ընկել է ջուրն ու խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Ադրբեջանցի սպան խեղդվել է Քարվաճառի լճերից մեկում

Նշվում է, որ այսօր`ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ):

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին ։

Լրահոս
0