«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Մի քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց` ասելով, որ դա բերել է Նիկոլ Փաշինյանի մուրճին ի հակադրություն։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վարդենիսում «Հայրենիք» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց։

И.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Տղամարդն ասաց, որ մուրճին ու մանգաղին բոլորը վաղուց ծանոթ են` մուրճն արհեստավորի գործիք է, իսկ մանգաղը` գյուղատնտեսական։ «Ես մուրճին ի հակառակ մի մանգաղ եմ բերել, որն ուզում եմ նվիրել Ձեզ։ Սա նվիրում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և քաղաքական մոլախոտերին հնձեք»,–ասաց տղամարդը։

Քոչարյանը վերցրեց մանգաղը` հումորով նշելով, թե սկզբում որ տեսավ` վախեցավ։

«Վախեցա, մտածելով` կարո՞ղ է «кастрация»-ի գործիք է։ Բարեբախտաբար, ոչ։ Խոստանում եմ սա միայն իր նպատակով օգտագործել»,–ծիծաղով նշեց Քոչարյանը։

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մարզային այցերի ժամանակ մի մուրճ է ցույց տալիս և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։ Փաշինյանին մուրճը նույնպես նվիրել են քարոզարշավի ժամանակ։

© Photo : Screenshot // Facebook / Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին
«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала