Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян и омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ ՄԻՊ–ը շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ տարածքում, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին գրավոր նամակ է հղել, որում բարձրացրել  է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

Встреча глав МО Армении и России Вагаршака Арутюняна и Сергея Шойгу (28 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը  կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Թաթոյանը շեշտել է, որ նախորդ մի քանի հայտարարությամբ նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

  1. կյանքի իրավունք` Կոնվենցիայի 2-րդ հոդված,
  2. ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք` Կոնվենցիայի 5-րդ հոդված,
  3. մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք` Կոնվենցիայի 8-րդ հոդված,
  4. սեփականության իրավունք` 1-ին արձանագրության 1-ին հոդված,
  5. տեղաշարժի ազատություն` 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:

 Թաթոյանի խոսքով` նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала