Խարդախները թիրախավորում են Արցախի ՊԲ-ի զինծառայողներին

© Photo : Facebook / ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունНачальник управления полиции полиции Карабаха Игорь Оганян
Начальник управления полиции полиции Карабаха Игорь Оганян - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներից զանգահարում են ԱՀ քաղաքացիներին ու զինծառայողների անունից գումար պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում աճել է Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը, հայտնում է ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյանը։

Министерство  труда, социальных и миграционных вопросов Карабаха осуществляет программу по обеспечению квартир мебелью и бытовой техникой - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Խոստացել է կահույք առաքել, հափշտակել է գումարը. ոստիկանները բացահայտել են խարդախ ֆեյքին

Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներից զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:
Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:

ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է չտրվել խաբեությանը, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն

Լրահոս
0