Տեխնիկական սխալ է եղել. Beeline-ը խնդրում է անտեսել քաղաքական հաղորդագրությունը

© Sputnik / Владимир ТрефиловЛоготип Beeline
Логотип Beeline - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Beeline ընկերությունն այսօր երկու հաղորդագրություն է ուղարկել իր որոշ բաժանորդներին։ Ընկերությունը հայտնում է, որ առաջին հաղորդագրությունը սխալմունք է եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Beeline ընկերությունն այսօր առավոտյան իր բաժանորդներից որոշներին SMS հաղորդագրություն էր ուղարկել` կոչ անելով քվեարկել «Միասնական հայրենիքի» օգտին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր կուսակցության կարգախոսը, քվեաթերթիկի թիվը և ակտիվ հղում, որը տանում էր կուսակցության ֆեյսբուքյան էջ։

И.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով

Քիչ առաջ, սակայն, ընկերությունը երկրորդ հաղորդագրությունն ուղարկեց` խնդրելով անտեսել նախկին հաղորդագրությունը։

«Այն ուղարկվել է տեխնիկական սխալի պատճառով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,–նշված է երկրորդ հաղորդագրության մեջ։

Իսկ թե ինչ տեխնիկական սխալի հետևանքով էր առաջին հաղոևրդագրությունն ուղարկվել` հայտնի չէ։

«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը

Հավելենք միայն, որ 2 հաղորդագրություններն էլ ոչ բոլոր բաժանորդներին են ուղարկել։

© Sputnik / Karine HarutyunyanBeeline–ի ուղարկած SMS հաղորդագրությունները
Տեխնիկական սխալ է եղել. Beeline-ը խնդրում է անտեսել քաղաքական հաղորդագրությունը - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Beeline–ի ուղարկած SMS հաղորդագրությունները

ՄԻՊ–ը կդիմի ՍԴ` վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերվող քրեական օրենսգրքի հոդվածը

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

Լրահոս
0