Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրաբույժները մեկնել են Սիսիան ԲԿ՝ վիրավորին տեղում օգնություն ցուցաբերելու, նրա կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Հրապարակվել է սարսափելի վթարի տեսանյութը. վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

Լրահոս
0