00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես մրցավազքից դուրս չեմ մնացել»․ Արզանքանցյանն ամեն դեպքում հույս ունի վարչապետ դառնալ

© Sputnik / Andranik GhazaryanТигран Арзаканцян в гостях радио Sputnik
Тигран Арзаканцян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը՝ գործարար Տիգրան Արզանքանցյանը, որին ԿԸՀ-ն որպես պատգամավորության թեկնածու չգրանցեց, իշխանության է գնում է այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն այլևս անկուսակցական քաղաքական գործիչ չէ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արզաքանցյանը հայտնեց, որ անդամակցել է կուսակցությանը, ավելին՝ այդ քաղաքական ուժի ղեկավար կազմի ներկայացուցիչ է դարձել։

Основатель благотворительного фонда Тигран Арзаканцян на церемонии подписания меморандума (18 мая 2021). Еревaн  - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի

Գործարարի խոսքով՝ իրեն պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից զրկած ԿԸՀ-ի որոշումից հետո հայտնվելով բարդ իրավիճակում, պետք էր չհիասթափեցնել իր կողմնակիցներին և ցույց տալ, որ անելանելի իրավիճակներ չեն լինում:

«Անկախ նրանից՝ ես խորհրդարանում առաջադրվելու իրավունք կստանամ, թե ոչ, ես, միևնույն է, շարունակում եմ հավակնել կառավարության ղեկավարի պաշտոնին։ Գործադիր իշխանությունը ղեկավարելու համար պարտադիր չէ պատգամավոր լինել կուսակցությունից կամ դաշինքից։ Նախընտրական ցուցակի առաջին համարը քաղաքական ուժի առաջնորդն ու խորհրդանիշն է։ Մեր կանխատեսումների համաձայն՝ մենք առաջին քառյակում հայտնվելու շանս ունենք, ուստի կոալիցիոն կառավարության դեպքում ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից կառաջարկվի իմ թեկնածությունը»,-նշեց Արզանքանցյանը։

Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Անցած շաբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացումից առաջ 1461 օրից 1005-ը։

Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդն այդ փաստարկները ոչ օբյեկտիվ է համարել և հայց է ներկայացրել դատարան։ Նրա խոսքով՝ ինքը ԿԸՀ ներկայացրել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության կողմից հաստատված փաստաթղթերը։ Եթե ԿԸՀ-ի մոտ կասկածներ էին ծագել, ապա այդ հարցը պետք է դատարան ուղարկվեր հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Բայց ԿԸՀ-ն գրանցումը մերժելու որոշում է կայացրել, որն Արզանքանցյանը բողոքարկում է դատարանում։ Վերջնական վճիռ կհրապարակվի այսօր` հունիսի 18-ին։

«Ես մեծ հույս ունեմ, որ մարդասեր հայկական դատարանն արդար վճիռ կկայացնի»,-ասում է Արզանքանցյանը։

Եթե որոշումը նրա օգտին կայացվի, ապա Դեմոկրատական կուսակցության կողմից նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում Արզանքանցյանը ԱԺ պատգամավորի կարգավիճակ կստանա։ Իսկ եթե դատարանը ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ թողնի, ապա կուսակցությունը, եթե անցնի խորհրդարան և մասնակցի կոալիցիոն կառավարության ձևավորմանը, կարող էր իր թեկնածությունն առաջադրել նաև ընտրական ցուցակից դուրս։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի հաղորդագրության` քաղաքական գործիչը երկու տեղեկանք է ներկայացրել Մոսկվայի Տեղեկատվական-տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին՝ Հայաստանում իր բացակայությունը համարելով հարգելի, քանի որ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում որպես թեկնածու առաջադրվելու իրավունքը: Սակայն ներկայացված տեղեկանքում նրա ուսման ժամկետները չեն համընկնում, տարբերությունը կազմում է 7 ամիս։ Ավելին՝ դրանցից մեկում նշված չեն բուհի ռեկվիզիտները։

Ուղարկված հարցմանն ի պատասխան բուհից հայտնել են, որ իրենց առհասարակ նման տեղեկանքներ չեն տալիս։ Բուհի ռեկտորի պատասխանում հաստատվում է, որ Արզանքանցյանը սովորել է այդ ուսումնական հաստատությունում, բայց 2011թ․-ի սեպտեմբերից մինչև 2017թ․-ի սեպտեմբեր, ինչից հետո հեռացվել է բուհից՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին

Լրահոս
0