Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայանների տեղակայման մասին լուրը

© Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանների ստեղծման հարցը չի քննարկվել:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին լուրերը ՝ դա անվանելով ասեկոսեներ։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

«Մենք չենք քննարկել այդ հարցը, և լուրերը մենք չենք մեկնաբանում», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Բելառուսի իր գործընկերոջ` Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների ամփոփիչ ասուլիսում պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բաքվում պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ:

Ильхам Алиев и Реджеп Эрдоган в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը

«Դա (բազայի ստեղծման տարբերակը-խմբ.) դուրս չէ հռչակագրի դրույթների շրջանակներից։ Այս հարցի զարգացումը հնարավոր է։ Թեման կարող է զարգացում ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է իրացվել յուրովի», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր Նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա նաեւ Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի` Շուշի կատարած այցին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն