«Պարոն Փաշինյան, պատասխանեք՝ հասկանանք». ՀԱԿ–ը` 2019-ին մերժված խաղաղության մասին

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян на предвыборном агитационном митинге на площади Республики (17 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборном агитационном митинге на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱԿ փոխնախագահը հույս հայտնեց, որ մինչ քարոզարշավի ավարտն ու լռության օրը Նիկոլ Փաշինյանը կհասցնի պատասխանել մի հարցի, որն ընտրարշավի ամբողջ ընթացքում շրջանցվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀԱԿ փոխնախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Լևոն Զուրաբյանն այսօր նախընտրական վերջին ասուլիսում հարց ուղղեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Левон Зурабян представляет предвыборную программу АНК во время встречи со сторонниками (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
ՀԱԿ–ը պատասխանում է Քոչարյանին ու հարցնում

«Պարոն Փաշինյան, վերջապես պատասխանեք հասկանանք, այսինքն` պատերազմից շատ շուտ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ–ը ձեր սեղանին դրել էին մի պլան, որի համաձայն, դուք պետք է տայիք ընդամենը 5 շրջան` Աղդամը, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Կուբաթլուն, Զանգելանը, և ստորագրեիք մի փաստաթուղթ, որն ընդունում էր ԼՂ–ի փաստացի անկախությունը, այսինքն` հաստատում էր մի հատ արժանապատվագույն խաղաղություն, և դուք, իմանալով բանակի վիճակը (հիմա խոսում եք, չէ՞, բանակը կոռումպացված էր, զենք չուներ, պատրաստված չէր), ստանալով ԳՇ–ի զեկույցները, որ մենք չենք կարող դիմանալ այդ պայքարում, դուք ինչու՞ մերժեցիք այդ առաջարկը»,– հարցադրում արեց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը հույս հայտնեց, որ մինչ քարոզարշավի ավարտն ու «լռության օրը» Նիկոլ Փաշինյանը կհասցնի պատասխանել այս հարցին, որն ընտրարշավի ամբողջ ընթացքում շրջանցվել է, իսկ ՀԱԿ–ը հնրավորություն չի ունեցել մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճի ու անձամբ իրեն ուղղելու այդ հարցը։

ՀԱԿ–ը ոչ մի դեպքում չի համագործակցելու Փաշինյանի հետ. Զուրաբյան

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Քարոզարշավը ավարտվում է այսօր։ Հունիսի 19-ին «լռության օր» է։

Լրահոս
0