00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել

© Photo : official site of the MoD of RAНачальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021). - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Բաժանորդագրվել
Գեներալ-գնդապետն ընդգծել է` գործող իշխանությունների ապազգային գործունեությունն է ստիպել, որ պայքարի նրանց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարյանին և այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ:

Самвел Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը

«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանը ընդդիմացող մարդկանց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը և իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ»,– գրել է նա։

Ըստ Գասպարյանի` անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում և պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։ Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, և անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ և փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։ Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել»,–ընդգծել է գեներալ–գնդապետը։

Роберт Кочарян во время интервью (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին

Գասպարյանը համոզված է` օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորի մեղավորության աստիճանը։

«Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին, ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը և ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, և, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել, թե ով է ներկայացնում իշխանությունը: Սակայն գործող իշխանության ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ: Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բոլոր այն առողջ ուժերին,որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ»,– եզրափակել է նա:

Հիշեցնենք`հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն է անցկացվելու, պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է ամսի 7-ին։

«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան

Լրահոս
0