Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ սկսված քարոզարշավն իր թիմն ավարտում է հաղթարշավով և հավելեց, որ սա պայքար չէ իշխանության համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Դժվար թե Հայաստանում և Հարավային Կովկասում այնքան պիցցա լինի, որ կարողանա բավարարել այսքան մարդկանց։ Նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ կատակեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նայելով Հանրապետության հրապարակում հավաքված բազմությանը։

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկում է երթով - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով

«Երբ դատարանի առջև հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին, որ պիցցայակերներ են, գալիս են պիցցա ուտելու համար»,- հիշեցրեց Քոչարյանը։ Նա ընդգծեց՝ սկսված քարոզարշավն իր թիմն ավարտում է հաղթարշավով։

«Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է իշխանությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- հայտարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա թվարկեց այն չորս հիմնական խնդիրները, որոնց առջև այս պահին կանգնած է մեր երկիրը և որոնք լուծելն առաջնային հարց է։

Ըստ Քոչարյանի՝ առաջին գլխավոր խնդիրը երկրի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունն է, երկրորդը՝ Արցախի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է՝ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը։

«Պարոն Փաշինյան, պատասխանեք՝ հասկանանք». ՀԱԿ–ը` 2019-ին մերժված խաղաղության մասին

Չորրորդ խնդիրը մեր երկրի ներքաղաքական գերլարված մթնոլորտն է և այն ատելությունը, որը, ըստ Քոչարյանի, երեք տարի շարունակ սերմանում էր այս իշխանությունը։

Самвел Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը

«Այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել այս խնդիրները, որովհետև այս իշխանությունն է դրանք ստեղծել, առաջ բերել և սնում են դրանք մինչ այսօր։ Մենք եկել ենք վերջ տալու այդ ամենին։ Այս ընտրությունն ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության, մյուս կողմից՝ ծնկաչոք խայտառակության միջև։ Սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ, սա ընտրություն է համերաշխության և թշնամանքի մեջ։ Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել ու հասցրել են այս տխուր վիճակին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա շեշտեց՝ «Հայաստան» դաշինքն այն թիմն է, որն ունի փորձ, վճռականություն և կամք։ Նրա խոսքով՝ այսօրվա «քաղաքական վերնախավը պիտանի է միայն մեկ բանի՝ վատ օրինակ ծառայելու համար»։

Նա դիմեց ընտրողներին՝ կոչ անելով վստահել իր թիմին, հնարավորություն տալ ստանձնելու պատասխանատվություն երկրի ապագայի համար, առաջ մղել երկիրը բոլոր ուղղություններով, վերակառուցել հզոր բանակ, հզոր աճող տնտեսություն և լինել ղեկավար ամբողջ ժողովրդի, «ոչ թե միայն յուրայինների համար»։ Քոչարյանը նաև առաջարկեց ընտրությունների գիշերը հերթապահություն սահմանել՝ թույլ չտալու համար ներկա իշխանություններին գողանալ ընտրողների ձայները։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն