«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը

© GisherПредприниматель, владелец группы "Ташир" Самвел Карапетян
Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
«Տաշիր» ընկերությունների խմբի մեկնաբանության մեջ ասվում է, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի տարածքում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և մարդասիրական նախագծեր։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն անհեթեթ են և որևէ հիմք չունեն։ Այս մասին ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած մեկնաբանության մեջ։

Ильхам Алиев и Реджеп Эрдоган в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են ակնհայտ կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մարդկանց նկատմամբ,  վրդովեցուցիչ է և անընդունելի»,-այսպես է մեկնաբանել հայտարարությունն ընկերության մամուլի ծառայությունը։

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սամվել Կարապետյանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի քաղաքացիական ինքնաթիռներով զենք տեղափոխելու մտացածին մեղադրանքով։

«Ինձ զարմացնում է, թե ինչ համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայական աշխարհի վրա։ Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը քանդեցին»,-հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի տարածքում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և մարդասիրական նախագծեր․ կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ։ Հետագայում այդ օբյեկտների մի մասը քանդվել է ադրբեջանական բանակի կողմից, բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել։

«Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել հայ ժողովրդին և ռազմական հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին:

Ադրբեջանն ամեն առիթ կօգտագործի իր ցնդաբանությունները հիմնավորելու համար. Կիրակոսյան   

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն