ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` խորհուրդ տալով ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Սրտաբան. Սրտի հետ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն շոգ եղանակին
Երևան քաղաքում նույնպես հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +35...+37, երեկոյան` +31..+33 աստիճան։