Երևանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Ոստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։

«Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, այսօր 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։  Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է «Հետք» օնլայն պարբերականը։

Հրապարակվել է սարսափելի վթարի տեսանյութը. վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին

Տեսանյութում երևում է, որ մի քանի ոստիկան ծեծում են 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի տեսանյութի առթիվ ոՈստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала