ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ

CC BY-SA 2.0 / David B. Gleason / The PentagonЗдание Пентагона
Здание Пентагона - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Ամերիկացիները կարծում են, որ սպառազինությունների տեղափոխումը Մերձավոր Արևելք Իրանին և նրա վերահսկողության տակ գտնվող ուժերին հետ չի պահել ապակայունացման նպատակ ունեցող գործողություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սպիտակ տունը սկսել է ամերիկյան ուժերն ու սպառազինությունները դուրս բերել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։

Военнослужащие на самоходных артиллерийских гаубицах М109 - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, ԱՄՆ-ը վերատեղակայում է «Patriot» զենիթահրթիռային համալիրների մոտ ութ մարտկոց, այդ թվում՝ Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս է բերում նաև THAAD համակարգը և կրճատում կործանիչների թիվը տարածաշրջանում:

Ըստ պարբերականի՝ տեխնիկան դուրս բերելու պատճառն այն է, որ ԱՄՆ–ն վերադառնում է տարածաշրջանային ներկայության ավելի ավանդական մակարդակին, այն դեպքում, երբ նախկին վարչակազմը տեխնիկան Մերձավոր Արևելք էր տեղափոխում Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկյան սպառազինությունը Իրանին հետ չպահեց ապակայունացնող գործողություններից։

ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախատեսում է տեղափոխել ռազմական ինքնաթիռների մի մասը և հարյուրավոր ամերիկացի զինվորականների, որոնք սպասարկում են նշված սպառազինությունները: Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է կրճատել տարածաշրջանում ամերիկյան հակահրթիռային համակարգերի թիվը, քանի որ զինված ուժերն ուղղում է Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերների դիմակայմանը:

Противотанковая ракета FMG-148 Javelin, запущенная на патрульной базе Мираж в округе Муса-Кала провинции Гильменд (8 февраля 2011). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Մեկնաբանելով այս նորությունն իր Telegram-ալիքում՝ ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ենթադրում է, որ Ամերիկայի այդ գործողությունները Թեհրանին ընդառաջելու բացահայտ քայլեր են։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Քաղաքագետը հարց է բարձրացնում, թե ամերիկացիների կողմից արտահանվող տեխնիկան ուր կգնա։

«Ասիա՞, Չինաստանի դե՞մ։ Դեպի Եվրոպա՞: Այստեղ արդեն մենք պետք է լարվենք, քանի որ «ռազմավարական կայունության» մասին խոսակցությունները լավ բան են, բայց՝ զուտ տեսական»,-գրում է Սատանովսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն զորքերի մեկ երրորդը դուրս է բերել Աֆղանստանից։ Այդ երկրից դուրս են բերել մոտ 300 բեռնատար ինքնաթիռ՝ նյութերով։ Դրա հետ մեկտեղ 13 հազար միավոր սարքավորումներ փոխանցվել են պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը` օգտահանման համար:

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала