Արմեն Սարգսյանը զրուցել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн
Президент Армен Саркисян и посол Индии в Армении по видеосвязи обсудили ситуацию с новым коронавирусом (30 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян провел телефонный разговор - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Արմեն Սարգսյանը զանգել է Տիգրան Մուկուչյանին

«Նշելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ ՀՀ նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ նախագահն այսօր ուղերձ էր հղել ու բոլորին հորդորել հունիսի 20-ին արդար ու ազատ քվեարկել։ Նա անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի էր համարել իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։ ՀՀ նախագահը իրավապահ մարմիններից պահանջել էր, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են վաղը` հունիսի 20-ին։

Լրահոս
0