Ընտրական գործընթացներ և սահմանների անվտանգություն. Սարգսյանը զանգել է Հարությունյանին

© Photo : official site of MoD of RAИ.о. министра обороны Вагаршак Арутюнян встретился с командующим миротворческими войсками России в Карабахе, генерал-лейтенантом Рустамом Мурадовым (25 мая 2021). Еревaн
И.о. министра обороны Вагаршак Арутюнян встретился с командующим миротворческими войсками России в Карабахе, генерал-лейтенантом Рустамом Мурадовым (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ նախագահը պաշտպանության նախարար պաշտոնակատարի հետ զրույցում կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահն ընդգծել է,որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ:

Հիշեցնենք` ՀՀ նախագահն այսօր ուղերձ էր հղել ու բոլորին հորդորել հունիսի 20-ին արդար ու ազատ քվեարկել։ Նա անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի էր համարել իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։ ՀՀ նախագահը իրավապահ մարմիններից պահանջել էր, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Ավելի ուշ նա խոսել էր ԿԸՀ նախագահ Տիգրան ՄուկուչյանիԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ։

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են վաղը` հունիսի 20-ին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала