Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են. ԱԳՆ–ն հիշեցնում է եռակողմ հայտարարության կետը

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Տեղահանվածների համաշխարհային օրն է։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել`նշելով, որ պատերազմը հանգեցրել է զանգվածային բռնի տեղահանումների։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս տվյալները հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հայտարարություն տարածելով Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, գերատեսչությունը հիշեցնում է, որ չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ: Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և առաջին հերթին իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը։

ԱԳՆ–ն հայտնում է, որ ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան 7 ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Միաժամանակ, դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

 

Լրահոս
0