Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
Բաժանորդագրվեք
Քվեարկության ժամանակ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ՔԿՀ–ներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող կալանավորվածներից և դատապարտյալներից 812 անձ է մասնակցել ընտրությանը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Աժ ընտրություններ 2021. մասնակցությունը 20։00 դրությամբ - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2021
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Նշվում է, որ հունիսի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2019 կալանավորված անձինք և դատապարտյալներ։ Նրանցից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք):

Նշենք, որ քվեարկության ժամանակ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала